ՍԴ անդամները միասնական են միայն Քոչարյանին վերաբերող որոշումների հարցում

- in Կեղտոտ լվացք

Որքան էլ Սահմանադրական դատարանը Հրայր Թովմասյանի գլխավորությամբ՝ փորձեն ցույց տալ, որ ՍԴ-ի ներսում ամեն ինչ կարգին է, իրենք միասնական են, իրականությունն այլ բան է փաստում:

Փաստացի ստացվում է, որ ՍԴ անդամները միասնական են միայն Քոչարյանին վերաբերող որոշումների հարցում, իսկ այ մեկ տարի է ՍԴ այս կազմը չի կարողանում ՍԴ փոխնախագահ ընտրել:

ՍԴ-ում ուրբաթ օրը նիստ է հրավիրվել փոխնախագահ ընտրելու հարցով: ՍԴ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրվել է ՍԴ երկու անդամ՝ Ալվինա Գյուլումյանը և Ֆելիքս Թոխյանը:

Նրանցից և ոչ մեկն էլ բավարար ձայներ չի ստացել: ՍԴ անդամները, այդ թվում Հրայր Թովմասյանը հույս են ունեցել, որ Վահե Գրիգորյանը ևս կառաջադրվի, կընտրեն նրան ու հարցը կփակվի, սական Վահե Գրիգորյանը ոչ միայն չի առաջադրվել, այլև առհասարակ նիստին չի մասնակցել:

Ուշագրավ է, որ ՍԴ փոխնախագահի ընտրության հարցը ՍԴ-ում բարձրացվել էր մեկ էլ մեկ տարի առաջ: Կրկին նիստ էր հրավիրվել, սակայն ՍԴ անդամները իրենց միջից չէին կարողացել մեկին ընտրել՝ ներքին գզվրտոցների պատճառով: Փաստորեն ՍԴ փոխնախագահի պաշտոնը, որը իրենից ոչ մի լրացուցիչ առավելություն չի ենթադրում և միայն ՍԴ նախագահի բացակայության ժամանակ կարող է փոխարինել նրան ժամանակավորապես, ավելի լուրջ կրքեր է առաջացնում ՍԴ-ում, քան լուրջ մասնագիտական հարցերն ու որոշումները: Սա արդեն կոնկրետ ախտորոշում է: