ՍԴ-ն նիստ է հրավիրել․ քննարկվում է Վահե Գրիգորյանի դիմումը

- in Պաշտոնական

Սահմանադրական դատարանում ընթանում է նիստ և քննարկվում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը։

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանի երեք անդամ չեն կարող մասնակցել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ դիմումի քննությանը, որը նախատեսված է վաղը: Վահե Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ:

Վահե Գրիգորյանի դիմումի քննության վերաբերյալ ՍԴ որոշումը կլինի այսօր։

Նիստին մասնակցում են ՍԴ երկու դատավորներն ու 7 անդամները։

ՍԴ այսօրվա որոշումն այնքանով է կարևոր, որ եթե որոշում կայացվի 3 դատավորի՝ Քոչարյանի գործին մասնակցության անհնարինության վերաբերյալ, ապա վաղվա նիստում Քոչարյանի բողոքների քննությանը կմասնակցի 5 դատավոր, և ամեն մի ձայնը, ըստ էության, որոշիչ կլինի։

ՍԴ-ում ավարտվել է Վահե Գրիգորյանի դիմումի հիման վրա հրավիրված նիստը, որի ընթացքում, ըստ էության, որևէ որոշում չի կայացվել, ինչը նշանակում է, որ Քոչարյանի գործով սպասվող սեպտեմբերի 3-ի նիստին մասնակցելու են ՍԴ 8 անդամները: Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանի երեք անդամ չեն կարող մասնակցել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ դիմումի քննությանը, որը նախատեսված է վաղը:

Վահե Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ: Հավելենք՝ նիստի ընթացքում որևէ որոշում չկայացնելը, ըստ էության, միտումնավոր է արվել, որպեսզի Քոչարյանի գործով նիստին բոլոր ՍԴ անդամները՝ բացի Վահե Գրիգորյանից, ներկա գտնվեն, իսկ որոշում կայացնելու համար հարկավոր է հինգ ձայն: Բացառված չէ, որ սեպտեմբերի 3-ի նիստին ՍԴ-ն կբավարարի Քոչարյանի դիմում-բողոքները: ՍԴ դատավորները կայացած նիստի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեն տալիս:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...