«Արթուր Վանեցյանը հաստատեց, որ մենակ չի գրել իր հրաժարականի տեքստը, իրեն օգնել են»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադմիր Կարապետյանը։

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ պետք է պարզել, թե ով է գրել Վանեցյանի  հրաժարականի տեքստն ու ակնարկել նրա կապը քրեական հետապնդումից ազատված կոռուպցիոն շրջանակների հետ։ Ի պատասխան Վանեցյանն ասել էր, որ իր օգնականի հետ է գրել տեքստը։

Լրագրողները Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցին՝  ի՞նչ նկատի ուներ Վլադիմիր Կարապետյանը,  արդյոք Արթուր Վանեցյանը նախկին իշխանության ներկայացուցիչների օգտին գործողություններ է արել։ «Ինքը հաջորդ օրը տվեց պարզաբանումներ։ Ես ուզում եմ կոնտեքստը նշել, երբ վարչապետն այսպես խնայողաբար բառերին մոտենալով խոսում էր այն իրավիճակի մասին, որը ստեղծվել էր իր և իր ենթակայի միջև, ակնարկում էր, որ կա փոխադարձ համաձայնություն։ Եվ դրանից հետո առերեսվել նման հայտարարությանը, որն արեց Վանեցյանը, անսպասելի էր թե իր համար, թե իր թիմի ներկայացուցիչների համար»,- ասաց Կարապետյանը։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...