Վրաստանի նոր վարչապետ դարձավ Գախարիան

- in Միջազգային
Georgia

Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարությանը, որը գլխավորել է ՆԳՆ նախկին ղեկավար Գեորգի Գախարիան: Այս մասին հաղորդել են վրացական հեռուստաընկերությունները:

Ինչպես նշվում է, վրացի խորհրդարանականները հավանություն են տվել երկրի նոր վարչապետին, ինչպես նաև կառավարության նոր կազմին և կառավարության ներկայացրած ծրագրին:

Նշվում է, որ նոր վարչապետին սատարել են 150 պատգամավորներից 98-ը, ինչպես նաև, ըստ լրատվամիջոցների, սա արդեն երկրի հինգերորդ վարչապետն է «Վրացական երազանք» կուսակցության 2012-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակից ի վեր:

Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է իր հրաժարականի մասին սեպտեմբերի 2-ին: Գախարիան ժողովրդական նախարար էր Վրաստանում, բայց այն բանից հետո, երբ հատուկ ուժերը ցրեցին հակառուսական ակցիաները Թբիլիսիում, ցուցարարները սկսեցին պահանջել նրա հրաժարականը ՆԳՆ ղեկավարի պաշտոնից:

Գախարիան նախկինում հանդես էր եկել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրման օգտին: