Սեպտեմբերի 29-ին համայնաքապետի ընտրություններ են հանրապետության մի շարք համայնքներում, այդ թվում՝ Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում, որտեղ ընտրամրցակցում են 4 թեկնածուներ:

Մենք այցելել էինք Տանձուտ և տեսահարցազրույցներ ենք ունեցել թեկնածուներից երկուսի հետ, որովհետև Արարատ Բարիկյանը գյուղում չէր, հեռակապով ասաց, թե գործով Երևան է գնացել, իսկ գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Մխիթար Պետրոսյանի հետ թեև նախապես պայմանավորվել էինք մասամբ, սակայն երբ գյուղում էինք նախ գյուղապետարանում տեղյակ չէին, թե որտեղ է նա, ապա արդեն նա հեռակապով պատճառաբանեց, թե զինվոր է տանում պոլիգոն, հետո էլ, թե՝ փեսայի անալիզներն է Էջմիածնից տանում Երևան՝ ինչ-որ բժշկական կենտրոն ու լրագրողներիս հետ հանդիպելու ժամանակ չունի:

Փոխարենը՝ ՄԻՏՔ.am-ի հետ տեսահարցազրույցում Էդուարդ Մարգարյանն անդրադառնում է նաև գործող, ՀՀԿ-ական գյուղապետի գործունեությանը, որոնց մասին, երբ հիշեցրինք Մ. Պետրոսյանին, նա էլի անդրդվելի մնաց, թերևս՝ համակերպվել է հրաժեշտի հետ:

Տեսահարցազրույցը դիտեք ստորև.

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...