Տեսահարցազրույց. Սամվել Վարդանյան. Փարաքարցին, որ 24-ժամյա խմելու ջուր ունի, մեր թիմի աշխատանքի արդյունքն է

Արմավիրի մարզի Փարաքար գյուղը, որ Զվարթնոց օդանավակայանի ճանապարհին է ու շատ շատերին հայտնի, ընտրությունների նախաշեմին է: Այստեղ՝ ի թիվս հանրապետության այլ համայնքների, գյուղապետի ընտրություններ են 2019 թ. սեպտեմբերի 29-ին:

Թեկնածուները չորսն են, երկուսը գործող ավագանիներ՝ Դավիթ Մինասյանն ու Սամվել Ավետիսյանը, մեկը՝ գործող համայնքապետի տեղակալ Սարդուր Թևոսյանը, և 18 տարի անընդմեջ գործող գյուղապետ Սամվել Վարդանյանը:

Մենք այցելել էինք Փարաքար, նպատակ ունեինք զրուցել բոլոր չորս թեկնածուների հետ, սակայն մեր զրույցը ստացվեց երեքի հետ, ոչ երջանիկ պատահականություն կազմեց Սամվել Ավետիսյանն, ով կարծես բնապահպանական՝ կանաչ պաստառներ ուներ փակցրած մի քանի տեղերում, սակայն շատ անտաշ էր խոսում հեռախոսով, անգամ չցանկացավ կապի միջոցով պատասխանել մեր հարցին, այնուամենայնիվ՝ հարցին, թե լինելով ավագանու անդամ 78 անգամ կողմ եք քվեարկել գործող գյուղապետի առաջարկություններին և ընդամենը 8 անգամ դեմ, էլ ինչո՞ւ եք ցանկանում համայնքապետ ընտրվել, ասաց՝ հետո ի՞նչ …, ես զբաղված եմ, ուտում – խմում եմ, շինարարություն էլ եմ անում … Արդյունքում գլուխ չդրեցինք նրա հետ, ում թեկնածությունը սակայն, ինչպես հայտնեցին համագյուղացիները, ցավոք, պաշտպանում է ԱԺ պատգամավոր, Իմ քայլը խմբակցությունից Նարեկ Մկրտչյանը:

Ինչևէ … Ստորև դիտեք մեր տեսահարցազրույցը Փարաքար համայնքի թեկնածու և գործող գյուղապետ Սամվել Վարդանյանի հետ, իսկ մյուս թեկնածուների տեքստային հարցազրույցներն ու զրույցները շարքային փարաքարցի – թաիրովցիների հետ՝ հաջորդիվ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...