Փոխվարչապետն Ամուլսարի հարցում կարևորում է երեք ասպեկտների փորձաքննության արդյունքների համակցումը

- in Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ամուլսարի հարցով ճիշտ որոշում կայացնելու համար կարևորում է իրավական, տնտեսական և բնապահպանական փորձաքննության եզրահանգումների համակցումը: 

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Կարծում եմ, անհրաժեշտ է փորձագիտական աշխատանք թե իրավական, թե տնտեսական, թե բնապահպանական տեսանկյուններից: Երեք փորձագիտական կարևորագույն եզրահանգումների համակցությունը կբերի ճիշտ որոշման»,-ասաց փոխվարչապետը:
Փոխվարչապետը ԷԼԱՐԴ-ի հետ սկայպով քննարկմանը չի մասնակցել, սակայն կարծում է, որ ինչ-որ բաներ արդեն հայտնի էին, ինչ-որ բաներ նոր էին, սակայն գնահատականի արժանի են համակցման մեջ:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...