Այս պահին «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող որեւէ մեկը չկա. ընդամենը մի քանի հոգու հետ կապված խնդիր է եղել՝ տեղափոխման հարցերի շուրջ:

Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` պատասխանելով «Արմավիր» ՔԿՀ-ում երեկ տեղի ունեցած անկարգությունների եւ 50-ից ավելի հացադուլավորների մասին հարցին:

«Չափազանցված լուր է տեղադրվել, թե 50 մարդու մասին է խոսքը: Ընդամենը մի քանի հոգու տեղափոխման մասին է եղել խոսքը, խնդիրն արդեն հարթվել է: Ըստ էության կարելի է ասել՝ հացադուլը չի էլ սկսել»,-ասաց նախարարը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...