Օդաչուն պատմել է չվերթերի ընթացքում Պուտինին մատուցվող սննդի ծագման մասին

- in Հասարակություն
Putin

Թռիչքների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ճաշի կամ ընթրիքի համար նախատեսված սնունդը պատրաստվում է նախապես՝ համապատասխան վայրերում համապատասխան մարդկանց կողմից:

Այս մասին NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է «Ռոսիա» թռիչքային հատուկ ջոկատի նախկին ղեկավար Վլադիմիր Ֆեդորուշկինը:

Նախագահի համար պատրաստված ուտեստները նախքան թռիչքն առաքվում են օդանավ: Թռիչքի ժամանակ բորտուղեկցորդները բացում են բեռնարկղերը, տաքացնում սնունդը և մատուցում Պուտինին: «ԻԼ-96-ը երկու հարկ ունի, խոհանոցն առաջին հարկում է և դրան կցված բորտուղեկցորդուհին էլ բերում է նախագահի սնունը»,- հավելել է օդաչուն:

Թե հատկապես ինչ ուտեստներ են մատուցվում պետության ղեկավարին, Ֆեդորուշկինը տեղյակ չէ: Սակայն նա խոստովանել է, որ եղել են դեպքեր, երբ նախագահն ասել է. «Կրկին այս կերակուրը»: «Նա ինչ որ ավելի համեղ, կծու ուտեստ էր ցանկանում: Ձանձրացրել էր:

Դա ոչ թե դժգոհություն էր, այլ պարզապես ախորժակով ուտելու դժկամություն»,- պարզաբանել է օդաչուն:

Ֆեդորուշկինը նաև պատմել է, որ նախքան Պուտինի արտասահման ժամանելը, հատուկ խոհարար է ուղարկվում ՌԴ դեսպանատուն. հենց նա է հետադարձ ուղևորության ընթացքում սնունդ պատրաստում նախագահի համար: Խմիչքներից, ըստ օդաչուի, պետության ղեկավարին մատուցվում է խոտաբույսերից պատրաստված առույգացնող թեյ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...