9 պատգամավորի համոզել է դուրս գալ Իմ քայլը խմբակցությունից

- in Մամուլ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ամուլսարի հանքը պետք է շահագործվի եւ դրան այլընտրանք չկա, խմբակցության մի քանի անդամներ շարունակել են ընդդիմանալ այդ որոշմանը:

Ըստ մեր աղբյուրի՝ հանքի շահագործմանը դեմ են հանդես եկել Վարազդատ Կարապետյանը, Միքայել Զոլյանը եւ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը»:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշումը խորը արմատներ ունի:

Մասնավորապես, խմբակցությունը բացահայտել է, որ Էդգար Առաքելյանը պլան է ունեցել: Նա եւս 9 պատգամավորի համոզել է դուրս գալ խմբակցությունից, անկախանալ ու ԱԺ խումբ ստեղծել: Ըստ նույն աղբյուրների` խորհրդարանական անկախ խումբը պետք է ղեկավարեր ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկը, որը եւս պետք է լքեր խմբակցությունը:

Այդ ամենի մասին տեղեկացել են իմքայլականները ու պահանջել են Է. Առաքելյանից վայր դնել մանդատն ու հեռանալ: Վերջինս էլ ստիպված հրաժարվել է մանդատից: Երեկ այս հարցերի հետ կապված «Ժողովուրդ»-ը նախ զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի, ապա նաեւ Էդգար Առաքելյանի հետ, որոնք ամեն կերպ փորձեցին հերքել մեր ունեցած տեղեկությունները»: