ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսման ֆայլը տարածվել է ԱՊՀ տարածքից

- in Պաշտոնական

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման ֆայլը տարածվել է ԱՊՀ տարածքից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը:

«ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային գաղտնալսման ֆայլը տարածվել է ԱՊՀ տարածքից: Նախաքննության շահերից ելնելով՝ ես կգերադասեմ այդ գործից չխոսել»,- ասաց Գրիգորյանը:

2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային լրատվության միջոցներում տարածվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...