Ilham Aliev

Սոչիում Վալդայի ակումբի նիստին ելույթ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա ելույթի ժամանակ դահլիճը կամ քնած էր, կամ հորանջում էր:

Նրանց թվում կային նաեւ ՌԴ պաշտոնյաներ: Դատելով կադրերից, կիսաքնած էր նաեւ ինքը՝ Պուտինը, համենայնդեպս նրա խոսքում ու կեցվածքում չկար նախկին էնտուզիազմը:

Նրա ելույթի ժամանակ քնել էին նաեւ Իլհամ Ալիեւն ու տխրահռչակ Լազարեւսկի կոմիտեի համահիմնադիր Կոնստանտին Զատուլինը: Ալիեւը երեւի ուժերը սպառել էր ելույթից ու «Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ» հայտարարությունից հետո, իսկ Զատուլինի պարագան խիստ հետաքրքիր է: Նա ինքզինքը հռչակել է պրոհայկական գործիչ եւ գանգատվում է, որ Բաքվում իրեն չեն սիրում: Միեւնույն ժամանակ, նա Երեւան այցերի ժամանակ պարբերաբար համոզում է տարածքներ հանձնել Ադրբեջանին:

Խիստ հատկանշական է, որ Ալիեւն ու Զատուլինը քնել են նույն տանիքի տակ, այն էլ Պուտինի ելույթի ժամանակ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...