«Տարեցտարի պետական բյուջեն պետք է աճի, դա միանշանակ է։ Աննախադեպ է այն աճի տեմպը, որը դրված է 2020-ի բյուջեի հիմքում։

Խոսքը թե՛ ծախսերի և թե՛ եկամուտների մասին է»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով 2020թվականի բյուջեին, որն աննախադեպ է որակվել։ Պատգամավորը նշեց, որ հեղափոխությունից մեկուկես տարի անց իշխանությունը ներկայացնում է բյուջե, որը 1,2 միլարդ դոլարով ավելին է, քան մինչհեղափոխական վերջին՝ 2017-ինի բյուջեն։

«Եթե սա չեն համարում աննախադեպ․․․չեմ ուզում բանավեճի մեջ մտնել։ Աճի այս տեմպերը, մեղմ ասած, ուշագրավ են»,-հավելեց պատգամավորը։ Նրա խոսքով՝ եթե պետբյուջեն կրկնապատկվեր, քննադատները ասելու էին, որ մենք ակնկալում էինք, որ պետք է քառապատկվի, տասնապատկվի։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...