donald-trump

Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ Կոնգրեսը պետք է պարզի, թե արդյոք իրականում նախագահ Դոնալդ Թրամփը օրենք է խախտել, երբ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն խնդրել է վերսկսել նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ հետաքննությունը:

Այս մասին վկայում են NBC հեռուստաալիքի հետ համատեղ անցկացված The Wall Street Journal թերթի հարցման արդյունքները:

Մեղքի բավարար ապացույցների մասին նշել է հարցվածների միայն 24 %-ը, նրանք համոզված են, որ պետք է սկսել իմպիչմենտի գործընթացը:

Հարցվածների 31%-ը կարծում է, որ Կոնգրեսը պետք է ավելի լավ ուսումնասիրի տեղի ունեցածը, իսկ 31 %-ը համոզված է, որ հավաքված փաստերը իմպիչմենտի գործընացի համար բավարար չեն և նախագահը պետք է շարունակի պաշտոնավարել մինչև հաջորդ ընտրությունները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...