USA despanatun

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից տեղեկանում են, որ մեկնարկել է բազմազանության վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2021թ․ ծրագիրը։

Խաղարկությանը մասնակցելու հայտերն ընդունվում են առցանց՝ 2019թ․ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 5-ը։ Մասնակցության հայտն այստեղ է՝ https://bit.ly/2GZedbp։

Թղթային կրիչով հայտեր չեն ընդունվում։ Հիշե՛ք, որ գրին քարտի խաղարկության մասին պաշտոնական տեղեկատվություն կարող եք գտնել միայն .gov վերջավորությամբ կայքերում։ Մանրամասների համար տես՝ dvlottery.state.gov:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...