Erdoghan Putin

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ որևէ խնդիր չունի, կապված Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության հետ:

Անկարայի և Մոսկվայի միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակում են գործել, Ռուսաստանի հետ «ոչ մի խնդիր չկա». «Եթե դրանք առաջ են գալիս, ապա մենք հեռազանգով կապվում ենք Պուտինի հետ 24 ժամվա ընթացքում և դրանից հետո համատեղ քայլեր ձեռնարկում», ասել է Էրդողանը:

Սիրիական արշավի ընթացքում, ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքը ոչ մի կրակոց Սիրիայում չի անում առանց Ռուսաստանի գիտության:

Թուրքական զորքի ներկայիս արշավն ուղղված է նախեւառաջ քրդերի դեմ. Անկարան նպատակ ունի Սիրիայի հետ սահմանի երկայնքով ստեղծել «անվտանգության գոտի» եւ փոխել այդ շրջանի դեմոգրաֆիան:

Թուրքական ներխուժման հանդեպ բավական անտարբեր է Ասադի վարչակազմը, ինչն անշուշտ պայմանավորված է Ռուսաստանի դիրքորոշմամբ:

«Անվտանգության գոտին» արդեն իսկ վատ ձեւակերպում չէ թուրքերի բառապաշարում, նախադեպային իմաստով, ինչը կարելի է միշտ հիշեցնել նրանց:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...