Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարկային հավաքագրումների ցուցանիշի աճին:

Նա հիշեցրեց, որ կիսամյակի թվերն ամփոփելիս՝ տեղեկացրել էր, որ արձանագրվել էր 63 մլրդ դրամ գերակատարման ցուցանիշ: Տարեկան ցուցանիշներով գերակատարումը, որը պետք է կազմի 62 մլրդ դրամ, ապահովվել էր արդեն առաջին կիսամյակում, բայց միաժամանակ մասնագետները կանխատեսել էին, որ նույն տեմպերը չեն պահպանվելու երրորդ ու չորրորդ եռամսյակներում. «Մենք այն ժամանակ ասացինք, որ երրորդ եռամսյակում կարող է լինել 20-25 մլրդ դրամի նվազեցում ընդհանուր գերակատարման ցուցանիշում: Սակայն չորրորդ եռամսյակում այդ չակերտավոր ասած թերակատարման ցուցանիշը կհաղթահարվի»:

Նա նշեց, որ եթե առաջին կիսամյակում ունեինք հարկային եկամուտների 63 մլրդ դրամ գերակատարում, ապա ինն ամիսներին դա կազմել է 52.9 մլրդ դրամ. «Մենք կանխատեսում էինք, որ թերակատուրումը կլինի 20-25 մլրդ դրամ երրորդ եռմասյակի համեմատ, բայց մոտավորապես 10 մլրդ դրամ է եղել, այսինքն՝ տեմպերը շատ ավելի լավն են, քան կարելի էր պատկերացնել»:

Այս տարվա ինն ամսվա հարկային եկամուտների ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 61 մլրդ 500 մլն դրամ: 2018 թվականի ինն ամսիների կատարողականը եղել էր 887 մլրդ 700 մլն դրամ: Այսինքն՝ այս տարվա ինն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 191.5 մլրդ դրամով գերակատարվել են հավաքագրումները, ինչը կազմում է 21.6 տոկոս:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...