Խոյ

Չզարմանաք, եթե այսօր սրանա ինտուիցիան ու դրա հետ մեկտեղ’ գերզգայունակությունն ու զգայական տարատեսակ ռեակցիաները: Օգտակար կլինի մենությունը, «խաղաղ ջրերում» անխռով նավարկելու հնարավորությունը լավագույն օգտագործելը: Մի քանի տեղից ստացվող բազմազան տեղեկատվությունը կօգնի ձեզ գործել այն ուղղությամբ, որն ավելի արդյունավետ կլինի: Այսօր ճնշում մի գործադրեք ոչ մեկի վրա ինքնահաստատման նպատակով: Օգնեք մարդկանց հասկանալ իրենց խնդիրները:

Ցուլ

Շատ իրողություններ անհասկանալի են ու նույնքան անհասկանալի ընթացք են ստանում: Այլոց շահերին համապատասխան գործելը կարող է լավագույն որոշումը լինել: Բաց մի թողեք ձեր հնարավորությունները ու այն նրբությունները, որոնք նպաստում են մարդկանց հասկանալու ձեր մղումների իրականացմանը: Հնարավոր է նոր հրապուրանք, ուշադրության հատուկ նշաններ: Գործնական հարցերում պահանջվում է ավելի մեծ ուշադրության կենտրոնացում կարևորը բաց չթողնելու համար:

Երկվորյակներ

Ձեր ստեղծագործական պոտենցիալը ու լիրիկական զեղումները ուժգնանում են: Հնարավոր են սովորական իրերի ընթացքի հետ կապված ոչ պարզ գործողություններ ու բարդացումներ: Այսօր ահռելի պլաններ մի կազմեք, պլաններ, որոնք պահանջում են պարզություն, կենտրոնացվածություն ու արագ քայլեր: Հաջողությունը հնարավոր է զգացմունքները կարգավորելու ու մարդկանց քայլերը ադեկվատ մեկնաբանելու դեպքում: Օրը ավելի շատ տրամադրում է հավասարակշիռ վիճակի ու հանգստի:

Խեցգետին

Չի կարելի ասել, որը օրը լավ տրամադրություն կպարգևի, չնայած անակնկալներ հնարավոր են: Կարող եք ստանալ նոր տեղեկատվություն, որը նոր առաջադրանքների հիմք կդառնա: Որոնումը, գաղափարների վերամշակումը, մտավոր գործունեությունը կարող են լավ արդյունք տալ: Շրջապատի մարդիկ կարող են մղել ոչ ադեկվատ գործողությունների, բայց կարևոր է պահպանել հանգիստ, հավասարակշիռ հարաբերություններ:

Առյուծ

Ոչ մի շտապողականություն: Օրը ենթադրում է հանգիստ ու հարմարավետ շփում ու տեղեկատվության փոխանակում: Բանակցությունները ուղղորդեք այնպես, որ ոչ ոքի վրա ճնշում չգործադրեք ու չստիպեք մարդկանց անել ուրիշ քայլեր: Շատ բացախոսության մի գնացեք, բայց և մի խուսափեք մտերմիկ հարաբերությունների: Դուք կարող եք ուշադրության նշաններ ստանալ, ինչ-որ մեկի հետ քննարկել ապագայի պլանները:

Կույս

Դուք կարող եք վստահել ինտուիցիային, երբ գնահատում եք օրվա փոփոխությունները: Մի ցաքուցրիվ տվեք ձեր էներգիան, կատարեք ավելի շատ օգտակար գործեր: Հնարավոր է’ դուք ստիպված լինեք նպատակաուղղված գործողություն կատարել, որ հնարավորությունը բաց չթողնեք, քանի այն կա: Բացի տնային գործերից ուշադիր եղեք հարաբերությունների կայունացման նկատմամբ: Ազատ ժամանակը լցրեք շփումներով:

Կշեռք

Ձգտեք հասցնել որքան հնարավոր է շատ բան ու հետևեք, որպեսզի զգացմունքները չխանգարեն կառուցողական աշխատանքին ու շփմանը: Զբաղվեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերով: Ուշադիր եղեք սեփական արտաքինին ու ֆիզիկական վիճակին: Երեկոն հիանալի ժամանակ է գնումների, զբոսանքի համար: Լուրջ մոտեցեք անձնական հարցերին, մտերիմ մարդու պահանջմունքներին: Զբաղվեք այն գործերով, որոնք անընդհատ հետաձգում եք:

Կարիճ

Դժվար է կազմակերպական ջիղ ցուցաբերել կամ ենթակաների համար օրինակ ծառայել, իսկ գործերի ներհոսքը չի դադարում: Օրվա առաջին կեսին շատ բան չեք հասցնի անել, իսկ երկրորդ մասն ավելի բարեհաջող ընթացք կստանա: Կստանաք հետաքրքիր հաղորդագրություններ, ստիպված կլինեք գործել նոր ձևով: Մի դադարեք որոնումները, ընդլայնեք հաղորդակցության շրջանակը ու գտեք համախոհների: Հաճույք կպաճառեն ստեղծագործական զբաղմունքները, նաև’ տնային գործերը:

Աղեղնավոր

Անհրաժեշտ է չափավորել զգացմունքները ու կենտրոնացնել ուշադրությունը կարևոր իրողությունների վրա: Օրը ենթադրում է հոգատարության դրսևորում, զիջողականություն, օգնության ցուցաբերում: Պրոբլեմային իրավիճակներում հույսներդ դրեք հարազատների վրա, ներառեք նրանց որևէ ճանաչողական զբաղմունքի մեջ: Համար օր է հյուրեր ընդունելու, ընկերների ու համախոհների շրջանակն ընդլայնելու համար:

Այծեղջյուր

Առավոտյան բարձրացրեք ընթացիկ հարցեր: Ամեն ինչ բնականոն հունի մեջ է, ու կարիք չկա որևէ բան էապես փոխել: Տեմպը զգալի նվազել է, ու աշխատեք սեփական գրաֆիկը անիմաստ չխտացնել: Զգացեք չափի կարևորությունը, թույլ մի տվեք ավելորդ լարվածություն ձեր ընթացիկ գործերում: Հարաբերություններում ժամանակ մի կորցրեք, եթե ուզում եք որոշակիության հասնել կարևոր հարցերի լուծման առումով:

Ջրհոս

Իրադարձությունները այժմ զարգանում են կարճեցված տեմպով, ըստ որում’ դուք կարող եք ապրել թե ֆիզիկան, թե հուզական գերլարվածություն: Այն, ինչ դուք ձեր սեփականությունն էիք համարում, կարող է անհետանալ ավելի շուտ, քան դուք ենթադրում էիք: Ձեզ անհրաժեշտ է նոր հետաքրքիր բեռնվածություն գտնել, հենց այդ ուղղությամբ ել մղեք ձեր ուժերը: Օրգանիզմը պահեք տոնուսի մեջ: Տնային գործերը կօգնեն լարումը թոթափել ու չափավորել հակասական միտումները:

Ձկներ

Համեմատական հանգիստ օր է: Աշխատանքում մի շտապեք նոր գործեր ձեռնարկել: Գործնական հեռանկարները կարող են սահուն կերպով անցնել անձնականի: Հնարավոր է թեթև հրապուրանք: Բոլոր հարցերը լուծվում են համակրանքի մակարդակում: Հոգ տարեք առողջության մասին: Կատարեք նվազագույն ֆիզիկական աշխատանքներ, աշխատեք շատ քայլել: Երեկոն անցկացրեք տանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...