Hrayr Tovmasyan

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը մինչ դատավարության մեկնարկը և դրանից առաջ տասնյակ անգամներ այցելել է Սահմանադրական դատարան՝ Հրայր Թովմասյանի մոտ, սակայն ՍԴ նրա ելումուտը ոչ մի տեղ չի արձանագրվել։

Մեզ հասած տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանն անձամբ է ՍԴ անցակետի ոստիկան-հսկիչներին հրահանգել որևէ կերպ չֆիքսել Արամ Օրբելյանի ելումուտը Սահմանադրական դատարան։ Փաստացի այս տարվա հունիս ամսից Արամ Օրբելյանը մուտք է գործել և դուրս եկել Սահմանադրական դատարանի շենքից, բայց գրանցումների մատյանում Օրբելյանի այցերի ու իր կնքահոր՝ Հրայր Թովմասյանի հետ հանդիպումների մասին որևէ գրառում չի արվել։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ թաքուն հանդիպումների ժամանակ Արամ Օրբելյանն ու իր կնքահայր Հրայր Թովմասյանը քննարկել են, թե ինչպես փակել քրեական գործը ՀՀ նախկին նախագահի դեմ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...