cec

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հայկ Հովհաննիսյանը ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին, որ «Մասիս» բժշկական կենտրոնի հետնամասում վիճաբանության ընթացքում Այնթափ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Աշոտ Թորոսյանը գլխով հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով քթի շրջանում իրեն վնասվածք է պատճառվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հովհաննիսյանն աշխատում է «Մասիս» ԲԿ-ում՝ տնօրեն, իսկ Ա. Թորոսյանը՝ նույն ԲԿ-ում՝ պահեստապետ, իսկ վիճաբանությունն էլ տեղի է ունեցել աշխատանքային հարցի շուրջ։

ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ), ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ (բաժնի պետ Գևորգ Պողոսյանի, օպերգծով տեղակալ Կարեն Հարությունյանի և ծառայության գծով տեղակալ Զորիկ Թազայանի գլխավորությամբ) և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության (վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչների (բաժնի պետ Սամվել Անդրեասյանի և ավագ քննիչ Եդիգար Թորոսյանի գլխավորությամբ) Գեղանիստ գյուղի 1-ին փողոցում կանխեցին վենդետան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում քննչական փորձարարություն էր կատարվում, որտեղ սպանության կասկածանքով Արարատի մարզի ոստիկանների կողմից բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ Մասիսի ոստիկանություն ներկայացած 34-ամյա Արսեն Համբարձումյանը ներկայացնում էր, թե ինչպես և ինչ պայմաններում է տեղի ունեցել սպանությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանության վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանները, իսկ ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մարդ սպանելը դառել ա մի բաժակ ջուր խմել։ Հիմա, որ սպանվածի հարազատները գան ու վրեժխնդիր լինեն, ի՞նչ է, նրանց է՞լ են սպանելու։ Օրենքը պետք է գործի։ Մեզ մնա, հիմա էլ վենդետա կանենք։ Բայց դե բախտը բերել ա, որ ոստիկանական մի ամբողջ բանակ ա ստեղ։ Բայց ոչինչ, ճտերն աշնանն են հաշվում»։ Ֆոտոլրագրողի հարցին, թե վենդետայով հարց չի լուծվի, թողեք՝ օրենքը գործի, նրանք պատասխանեցին. «Ի՞նչ է, նա օրենքո՞վ ջահել տղու գլուխը կերավ։ Երկուսն էլ մի գյուղից են, հիմա էդ 2 ընտանիքների մեջ պապական թշնամանք ա գնալու։ Էլի ենք ասում՝ եթե էսքան միլիցեք ու քննիչներ չլինեին, մենք ականատես էինք լինելու վրեժխնդրության»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...