Vitali Balasanyan

«Վիտալի Բալասանյան երևույթները միասնության գաղափարին չեն նպաստում, լավ տղա են խաղում»,- մեկնաբանելով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին աղմկահարույց հարցազրույցը, որում նա ֆիզիկական ոչնչացման սպառնալիք է հնչեցնում ՀՀ վարչապետի, նոր իշխանությունների հասցեին՝ ասաց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։

Նա Վիտալի Բալասանյանին հորդորում է խոսելուց առաջ մտածել, լավ տղա չխաղալ. «Եթե ինքը ուզում է լավ բան անի հայրենիքի համար, ընդհանուր թե՛ Ղարաբաղի և թե՛ Հայաստանի համար, պետք է խոսելուց առաջ մտածի և միասնություն քարոզի: Սիրում են իրենց ազգային հերոս ներկայացնել, Ղարաբաղում հիմա 5 հազար տղա կա, որոնց կարելի է ազգային հերոսի կոչում շնորհել: Վիտալի Բալասանյան երևույթները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում միասնության գաղափարին չեն նպաստում, այլ հակառակը: Դրա համար այդ երևույթին ես շատ բացասաբար եմ վերաբերվում, պետք է պայքարել: Կասեի նաև, որ Վիտալի Բալասանյաններ կան թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: Իրենց կոչ եմ անում, որ լրջանան, «լավ տղա» չխաղան, լավ տղերք շատ ունենք: Ինչ է ուզում՝ ասելով, որ չի թողնելու էդ մարդիկ գան Ղարաբաղ. չեմ կարող ասել՝ ում աչքն է ուզում մտնել»:

Արկադի Կարապետյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում մտահոգիչ է նաև այն, որ Հայաստանի որոշ պաշտոնյաներ արձագանքում են։ Արկադի Կարապետյանը սա ևս լուրջ պահվածք չի համարում. «Այս հարցերում պետք է շատ զգույշ լինել: Վիտալի Բալասանյանը ոչ իր նախաձեռնությամբ, ուրիշի ուղղորդմամբ սադրում է, նրանք էլ արձագանքում են, ժողովրդին են գցում կրակը: Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանին, ապա նրա մասին լավն էլ կարելի է ասել, բայց վատը՝ շատ ավելի: Օրինակ՝ մինչև հիմա Վիտալի Բալասանյանը չի հասկանում, որ ջոկատի հրամանատարը ջոկատապետ չէ, Վիտալի Բալասանյանի մոտ դա տղայական մտածելակերպի արդյունք է: Մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է իրավիճակը, իհարկե կան մարդիկ, որ թեթևսոլիկ բաների վրա տարվելու հատկություն ունեն, բայց իրեն ազգային գործիչ անվանողը պետք է լուրջ նայի իրավիճակին: Լեզուն հո տված չի նրա համար, որ ով ինչ ուզում է՝ բլբլա. պատասխանատվություն գիտակցող մարդիկ հազար անգամ մտածում են, նոր խոսում»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...