Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը, քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծը հաստատելու մասին հարցը:

Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ կառավարությունը 170 մլն խմ-ից ավելի ջրառի առաջարկ չպետք է ներկայացնի ԱԺ-ին:

«Մինչև 2012 թվականը Սևանա լճից թույլատրվել է 120 մլն խմ-ի ջրառ, ինչո՞ւ են ավելացրել, որ հիմա էլ քննարկում ենք, թե 170 մլն խմ ջրառը կբավականացնի՞, թե՞ ոչ»,- Վարազդատ Կարապետյանին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ արդեն 7 տարի է՝ Արփա-Սևան թունելով ոչ մի լիտր ջուր չի հասել Սևան. «Ի՞նչ ենք առաջարկում կառավարությանը»:

Ի պատասխան՝ Վարազդատ Կարապետյանն ասաց. «Արփա-Սևան թունելի թեմայով քրգործեր կան հարուցված»:

Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ կառավարությունը 170 մլն խմ-ից ավելի ջրառի առաջարկ չպետք է ներկայացնի ԱԺ-ին:

«Սևանը երբեք չպետք է ստորադասվի տնտեսական աճի գերակայությանը»,- ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ «անվտանգության բարձիկներին» առնչվող հարցին ասաց Վարազդատ Կարապետյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...