Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն այսօր հյուրընկալել էր գլխավոր շտաբի հետախուզության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, որն այժմ վարչապետի խորհրդականն է։

Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարիներ շարունակ մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ հետախուզությունը զեկուցել է ղեկավարությանը սպասվող հնարավոր պատերազմական իրավիճակի մասին:

Հարցին՝ հայտնի՞ է եղել, որ այդ գիշեր հարձակում է լինելու, Քոչարյանը պատասխանեց. «Բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման»: Նա նաև հավելեց, որ Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներն աշխատել են, այլ հարց է, թե որ օղակն ինչքան է թերացել։

Հարձակումն անակնկալ չի՞ եղել. այս հարցին ի պատասխան Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Այդ հարցի պատասխանն ամբողջությամբ չեմ կարող տալ, բայց այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ հարձակման հետ կապված որոշակի օղակներ կարող էին լինել ավելի պատրաստված»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...