Gagik Beglaryan

ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը «Հյուսիս – հարավ» ավտոճանապարհի ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործով Վկայի կարգավիճակով հրավիրվել է հարցաքննության:

Անդրադառնալով նրա երկրից հեռանալու մասին մամուլում հրապարակված լուրերին, կոմիտեից հայտնեցին, որ նման տեղեկություն չունեն՝ նշելով, որ քրեական գործի շրջանակներում, երբ Գագիկ Բեգլարյանին հրավիրել են նախաքննական մարմին, նա օրենքով սահմանված կարգով ներկայացել է նախաքննական մարմին:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է ավելի քան 23 միլիարդ դրամ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...