«Օրենքի առաջ բոլորը հավասար են, մեղադրանքը դա իրավապահ մարմիններում է , քննում են, երբ որ կավարտեն, իրենք իրենց դիրքորոշումը կասեն, ձեզ բոլորի համար էլ պարզ կլինի»,- այսօր լրագրողներին ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Մուլտի Գրուպ» ընկերության ղեկավար Սեդրակ Առուստամյանին առաջադրված մեղադրանքին:

Հարցին, թե փորձել է պարզել՝ ի՞նչ է կատարվել, ինչո՞ւ հենց Սեդրակ Առուստամյանը, նա պատասխանեց. «Առուստամյանը քաղաքացի չէ՞, չհասկացա: Քննություն է կատարվում, պարզ կլինի, բոլորս էլ կիմանանք»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Ծառուկյանին ուղղված սլաքներ տեսանելի՞ են այս գործում: «Ես ոչ մի բան չեմ տեսնում, ասում եմ՝ օրենքի առաջ բոլորը հավասար են: Կա քննություն, քննությունը կավարտվի, և բոլորի համար էլ, պարզ կլինի»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...