Գյումրիում երկաթուղու աշխատակիցները երեկվանից աշխատանքի դուրս չեն եկել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանն ասաց, որ գործադուլ իրականացնողները լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներն են, որոնք դժգոհում են ներկայիս աշխատավարձից։

«Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները երեկ և այսօր գործի դուրս չեն եկել և, գնացքները երեկվանից չեն շարժվում»,-ասաց Ռուբեն Գրձելյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...