Shokolad

Իտալիայի խորհրդարանի աջակողմյան կուսակցության պատգամավոր Անջելո Չիոկան Եվրախորհրդարանի (ԵԽ) արտահերթ նիստում ունեցած ելույթի ժամանակ դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի «խաղաղության ակունք» ռազմագործողությունը, հայտնում է Ermenihaber-ը:

Իտալացի պատգամավորը սկանդալային ելույթի ընթացքում ի պատասխան Թուրքիայի ռազմական գործողությանը Սիրիայում՝ թուրք պատգամավորների նվիրած շոկոլադի տուփը ցուցադրաբար գետնին է շպրտել՝ միաժամանակ իր գործընկերներին կոչ անելով նույն կերպ վարվել իրենց բաժանված շոկոլադի տուփերի հետ:

«Ես «ո՛չ» եմ ասում այդպիսի Թուրքիային»,- ասել է պատգամավորը:

Չիոկան նշել է, որ թուրքական զինուժը կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ և հավելել, որ մարդասպաններից ու ահաբեկիչներին աջակցողներից նվեր չեն ընդունում:

Նշենք, որ շոկոլադե տուփի վրա պատկերված է եղել Թուրքիայի դրոշը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...