Erdoghan

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է գրել է իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին, որում խնդրել է, որպեսզի նա «հիմարություններ չանի» և չվնասի աշխարհին: Նամակի բովանդակությունը ցուցադրել է CNN հեռուստաալիքը:

Նշվում է, որ նամակը թվագրված է հոկտեմբերի 9-ին: Այդ օրը Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Սիրիայում:

Պաշտոնական փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ նախագահը չէր ցանկանա պատասխանատվություն կրել Թուրքիայի տնտեսությունը քանդելու համար, սակայն նա ստիպված է դա անել: ԱՄՆ նախագահը նաև ավելացրել է, որ Էրդողանը, հավանաբար, չի ցանկանա իր վրա վերցնել սպանությունների պատասխանատվությունը, որոնք կարող են տեղի ունենալ գործողության ընթացքում:

«Եկեք լավ գործարք մշակենք»,- առաջարկել է Թրամփը Էրդողանին:

Նա թուրք առաջնորդին խնդրել է չվնասել աշխարհին Սիրիայում իր գործողություններով:

«Համառ մի եղիր, հիմարություն մի արա», — ասվում է նամակում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում ևս մի նամակ է եղել՝ արտասովոր խնդրանքով: Ուղերձի բովանդակությունը ցույց է տվել CNN հեռուստաալիքը:

Թրամփն իր նամակում մեջբերել է պաստոր Էնդրյու Բրանսոնի խոսքերը, որն աշխատել և քարոզել է Թուրքիայում:

Պաստորի հաղորդագրության մեջ ասվում էր, որ պատմությունը դեռ կարող է Էրդողանին շնորհակալություն հայտնել, եթե նա ամեն բան ճիշտ անի:

Սակայն պաստորը հավելել է, որ սխալի դեպքում Էրդողանը պատմության մեջ որպես դև կմնա:

Նշվում է, որ Թրամփի նամակը հոկտեմբերի 9-ին է գրվել: Այդ օրը Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Սիրիայում:

Բրանսոնը ձերբակալվել է 2016 թվականի դեկտեմբերի 9-ին՝ լրտեսության և ահաբեկիչներին սատարելու մեղադրանքով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...