Davit Harutyunyan

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի և կառավարությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Դավիթ Հարությունյանի համատեղ բիզնեսը փլուզվել է, և հիմա նրանք առանձին են իրավաբանական գործունեություն իրականացնում:

Մասնավորապես՝ Հարությունյանը ժամը 1500 դոլար վարձավճարով իրավաբանական խորհրդատվություն է մատուցում Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությանը, որը այս պահին զբաղված է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագիրը լուծարելով:

Ստացվում է, որ Հարությունյանը ներկայացնում է օտարերկրյա ընկերության շահերը ընդդեմ Հայաստանի կառավարության, և հաղթելու դեպքում էլ իր իրավաբանական ծառայությունները պետք է վճարվեն Հայաստանի բյուջեից»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...