donald-trump

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում հերթական մի քանի գրառումներն է արել Սիրիայում քրդական խնդրի վերաբերյալ:

ԱՄՆ նախագահը քննադատության հերթական չափաբաժինն է հնչեցրել եվրոպական երկրների հասցեին՝ հիշեցնելով, որ նրանք մերժել են հետ ընդունել այդ երկրներից մեկնած ու Իսլամական պետությանը միացած քաղաքացիներին և ցանկացել են այդ բեռը թողնել ԱՄՆ-ի ուսերին:

Թրամփը նշել է նաև, որ ԻԼԻՊ-ին 100%-ով հաղթելուց հետո ամերիկյան զորքը դուրս է բերում Սիրիայից: «Թող Սիրիան ու Ասադը փրկեն քրդերին ու կռվեն Թուրքիայի դեմ իրենց հողի համար: Իմ գեներալներին ասել եմ՝ ինչու՞ պետք է կռվենք Սիրիայի համար»:

Մեկ այլ թվիթում Թրամփը նշել է. «Որոշ մարդիկ ցանկանում են, որ ԱՄՆ-ն պաշտպանի 7000 մղոն հեռավորության վրա գտնվող սիրիական սահմանը, որտեղ իշխում է մեր թշնամի Բաշար Ասադը»: «Ով ցանկանում է օգնել Սիրիայի քրդերի պաշտպանության հարցում, ես դեմ չեմ, լինի Ռուսաստանը, Չինաստանը, թե Նապոլեոն Բոնապարտը: Հուսով եմ նրանց հետ ամեն ինչ լավ կլինի, մենք 7000 մղոն հեռու ենք»:

Ըստ երևույթին, Նապոլեոն Բոնապարտին նշելով Թրամփը հեգնական դիմում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...