ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն կկործանի Թուրքիայի տնտեսությունը, եթե այն սկսի ոչնչացնել քրդերին Սիրիայի հյուսիս-արևելքում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես կկործանեմ նրա տնտեսությունը, եթե դա տեղի ունենա։ Մի անգամ ես արդեն արել եմ դա՝ պաստոր Բրանսոնի հետ կապված։ Ես հույս ունեմ, որ նա ռացիոնալ կգործի»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշել է, որ պատրաստ է «պատժամիջոցներից զգալի բան անել» և Էրդողանին նախազգուշացրել է այդ մասին։

«Ես փորձել եմ նրան կանգնեցնել բառացիորեն նախագահի պաշտոնում գտնվելուս առաջին օրվանից, բայց նրանք ցանկանում են մարտնչել»,-նշել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև նշել է, որ Վաշինգտոնն իր բոլոր զինծառայողներին դուրս է բերել Թուրքիայի ռազմական գործողությունների գոտուց և այնտեղից դուրս կբերի որոշ «առավել վտանգավոր» ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գերեվարված գրոհայինների։

ԱՄՆ-ն Թուրքիային «կանաչ լույս չի վառել»․ Սիրիայում գործողության համար։ Այդ մասին հակառակը պնդելը ճիշտ չէ։ Այս մասին PBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմպեոն։

«Դա սուտ է։ ԱՄՆ-ն Թուրքիային «կանաչ լույս» չի տվել։ Հիշե՛ք մեր խնդիրը Սիրիայում։ Մենք եկանք այնտեղ, որտեղ մարդկանց սպանել են, այրել, պահել վանդակներում։ Նախագահը սկսել խալիֆայության կործանման արշավը, և մեր նպատակին հասանք»,-ընդգծել է Փոմպեոն։

Խոսելով զորքերի դուրսբերման մասին՝ պետքարտուղարը նշել է, որ տվյալ որոշումը կայացվել է զինծառայողներին վտանգի չենթարկելու համար։

«Մենք կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին ահաբեկչական սպառնալիքներից»,-ընդգծել է նա։

Դրա հետ մեկտեղ Փոմպեոն չի կարծում, թե Թուրքիայի գործողությունների գոտուց դուրսբերումը կհանգեցնի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման «վերածնունդին»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...