Feliks Colakyan

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը վստահեցնում է, որ հրաժարական չի տալու:

Ֆելիքս Ցոլակյանն այս մասին ասաց հոկտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին՝ շարունակելու է պաշտոնավարել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս պաշտոնին հրաժեշտ է տվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը և որ ժամանակին ինքն է երաշխավորել Արթուր Վանեցյանի թեկնածությունը: Լրագրողը Ցոլակյանին խնդրեց նաև մեկնաբանել Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությունները:

«Ես եմ երաշխավորել, ճիշտ եք ասում: Ասեմ, որ որևէ մեկի հայտարարությունը մեկնաբանել չեմ ցանկանում, ես մեկնաբանում եմ մենակ իմ հայտարարությունները և իմ ասածը: Երկրորդ՝ ազգային անվտանգությունը, բանակը, դրանք այն տեղերն են, որոնց հետ կապված դուք էլ աշխատեք քիչ խոսել: Սա վնաս է մեր պետությանը, մեր երկրին: Սրանք այն բնագավառներն են, որոնց հետ կապված ամեն մի անզգույշ արտահայտություն հետևանքներ է ունենալու: Ես հրաժարական չեմ տալիս, ես աշխատել եմ, շարունակելու եմ աշխատել: Ես մի քանի անգամ դրա մասին արդեն ասել եմ տարբեր տեղեր, որևէ մեկի դուրս գալը, մյուսի ընդունվելը սրա հետ կապ չունի»,- ասաց ԱԻ նախարարը:

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում 2019 թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է 3031 հրդեհով ավելի, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում:

Այս մասին մեկ տարվա պաշտոնավարման ամփոփման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Մեկ տարվա ընթացքում ՀՀ տարածքում եղել է աննախադեպ հրդեհների քանակ: Անցյալ տարի ունեցել ենք 5478 հրդեհի դեպք, իսկ այս տարի հոկտեմբերի 1-ի դրությամբ եղել է 8509 հրդեհ: Մեր հրշեջ-փրկարարները կարողացել են մարել բոլոր հրդեհները»,- նշեց Ցոլակյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...