Ի՞նչ է փոխվել համակարգում նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետո, փռվելու են ասֆալտին

- in Ով ով է ...

Այսօր ԱԺ-ում ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը մասնակցում է պետական բյուջեի մասին քննարկմանը:

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Ոստիկանապետն անդրադառնալով ոստիկանությունում երիտասարդ կադրերի նշանակմանը և Հովհաննես Քոչարյանի ազատմանը, նշեց.«Ես 41 տարեկան եմ, բայց ղեկավարում եմ 60 տարեկան մարդկանց, տարիքն ի՞նչ կապ ունի: Հովհաննես Քոչարյանն արդեն դուրս է եկել և կարծում եմ՝ այդ հարցին ես պատասխանել եմ»:

Դիտարկմանը, որ ազատման տեքստում Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նախկին Ոստիկանապետին, կարելի՞ է մտածել, որ Սարգսյանի հետ նրա աշխատանքը չի ստացվել, Ոստիկանապետը խուսափեց այս հարցին պատասխանել: Հարցին՝ չի ափսոսո՞ւմ, որ համակարգում լավ կադր են կորցրել, Սարգսյանը նշեց. «Ես բոլոր լավ մարդկանց և մասնագետների կորուստն ափսոսում եմ»,-և Հովհաննես Քոչարյանի մասին հարցերին այլևս չպատասխանեց.«Պարոն Քոչարյանի թեման իմ մասով համարում եմ փակված, որովհետև դուք ինչքան էլ հարց տաք, ես այդ հարցերին չեմ պատասխանելու»:

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունեցե՞լ է հետագա պաշտոնավարման վերաբերյալ, Սարգսյանը պատասխանեց.«Իմ պաշտոնավարման հարցն ի սկզբանե վարչապետը հնչեցրեց ինձ ներկայացնելուց, երբ ասեց, որ կանդրադառնանք երկուստեք արդյունքներն արձանագրելուց հետո: Ես կանեմ հնարավորը, որպեսզի իմ ծառայողական պարտականությունները կատարեմ բարեխղճորեն ու ավելի լավ: Եթե համաձայնել եմ այս պաշտոնը ստանձնել, անկասկած կցանկանամ շարունակել պաշտոնավարել»:

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է փոխվել համակարգում նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետո:

«Գնահատական տվողը ես չեմ, բնականաբար, վիճակի լավանալու-չլավանալու մասին կարող եք հետաքրքրվել ոստիկանության ծառայողներից, նաև ինքներդ՝ որպես քաղաքացիներ, յուրաքանչյուր ղեկավար ձգտում է, որ իր ղեկավարած կառույցը մի քայլ առաջ լինի, ես ձգտում եմ, որ մի քանի քայլ առաջ լինի»,- ասաց նա:

Հայաստանում ոստիկանների թիվն ավել է միայն սկանդինավյան պետությունների համեմատ, մյուս եվրոպական և ԱՊՀ երկրների համեմատությամբ թիվը մեզ մոտ ավելի քիչ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ պատասխանելով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Մեր վիճակը նորմալ է՝ այդ թվում մի շարք եվրոպական երկրների հետ համեմատած: 100 հազար բնակչի հաշվարկով 2019-ի սեպտեմբերի մեկի դրությամբ ոստիկանների թիվը 412 է: Ֆրանսիայում այդ թիվը 313 է, Իտալիայում՝ 465 , Բելգիայում՝ 422 : Մեզ մոտ ոստիկանների թիվն ավել է սկանդինավյան պետությունների համեմատ, մնացածի համեմատ որոշակի տարբերություն կա »,-ասաց Սարգսյանն ու հավելեց՝ չի կարծում, թե այդ առումով խնդիր կա:

Նա շեշտեց՝ Հայաստանում ոստիկանների թիվը ԱՊՀ անդամ պետությունների հետ ուղղակի անհամեմատելի է, մասնավորապես Ղազախստանում ոստիկանների թիվը 100 հազար բնակչի հաշվով 444 է, Ռուսաստանում՝ 547, Բելառուսում՝ 813:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments