Serzh Gagik

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողներին ասաց, որ չի տեսակցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Առանց տեսնել ձեզնից չեմ պրծնում, ձեր ցավը տանեմ»։

Ծառուկյանը հավելեց, որ իրեն բոլոր նախագահներն էլ հետաքրքրում են՝ սկսած առաջին նախագահից, մինչև չորրորդ նախագահ ու վարչապետ։ «Բայց ամենակարևորը, նորից եմ ուզում ձեզ ասել՝ ինչ որ դուք ասում եք, այդպիսի բան չկա, չի էլ կարող լինել։ Իմ գործունեությունն անընդհատ ուզում եք կապել Սերժ Սարգսյանի, Ռորբետ Քոչարյանի հետ։ Ամեն մեկն ունի իր տեսակետը, Ծառուկյանը ոչ մեկի առաջ ոչ պարտավորություն ունի, ոչ մի բան էլ չունի»,- ասաց նա։

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում դժգոհեց, որ իշխող խմբակցության պատգամավորներն իրենց հետ քննարկումներ չեն անում։

«Այսօր անցել է արդեն տարի ու կես, հեսա գալիս ա երկու տարի, ինչ ընդդիմությունը ներկայացնում ա, դա կլինի Լուսավորը, Բարգավաճը, այնպիսի օրենքներ են, որ դա անհրաժեշտ են․․․ Այդ հարցը դնում են մի կողմ։ Դրա համար այսօր ոչ մի ներդրում չկա, գնալով ոչ թե ավելանում ա, այլ պակասում ա։ Բայց բոլորը մտածում էին՝ հեղափոխությունն եղավ, առավոտից իրիկուն աշխարհի հայությունը գալու ա, գումարները դնելու ա։ Բայց այդ բոլորը պետք է հասկանան ներդրման համար ինչ է պետք, ոչ թե միայն դատարկ խոսքեր, այլ լիարժեք պետք է օրենք ու պայման ընդունվի, մարդուն հնարավորություն տրվի, ոչ թե մի ծանոթ մի թուղթ բերի, իրան հարկային արտոնություն տրվի։ Այդպես տնտեսություն չի կարա զարգանա։ Ասում էին՝ տեսեք ներդրման համար հերթ են կանգնելու, կոռուպցիան վերանալու ա, բայց գնալով 70 տոկոս ներդրում չի կատարվում, էլի նայելով, ծանոթներով, բարեկամներով ուզում ես օրինակ ծառայես, որ շարժ լինի»,- ասաց Ծառուկյանը։

Նա նշեց, որ իրենց բարձրացրած հարցերը մերժում են։ «Իրենք բոլորը տաղանդավոր են, մերը մերժում են։ Իրենց մեջ փորձառու չկա, ոչ մեկ իրա կյանքում քարը քարին չի դրել, էսօր քայլել ա Նիկոլ Փաշինյանի կողքին, պաշտոնները տվել են։ Այսպես երկիր չի կայանա։ Պետք է լիարժեք նայել՝ այդ ոլորտում ով փուրձ ունի, ով է արդյունավետ աշխատել, պարոն Փաշինյանն այդպես որոշում պետք է կայացնի»,- հավելեց նա։

Գագիկ Ծառուկյանը նշեց․ «Ցանկացած ոլորտի ղեկավարի նայի իրական կյանքում, իրա անցած ճանապարհը, իրա կատարած գործը։ Իրենք կարան լինեն օգնականներ, խորհրդականներ։ Թող կողքից նայեն, սովորեն։ Այս մոտեցմամբ տնտեսական հեղափոխություն չի կարա լինի»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...