«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ամեն նիստից առաջ խիստ «վետո» է դրվում ներկաների առաջ. «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա…»:

Գործընթացին իրենց ակտիվ մասնակցությամբ առանձնապես աչքի են ընկնում Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանն ու ընդհատակում եղած ժամանակ Նիկոլին իրենց տանը պահած, «դաչաների տիրակալ» Հակոբ Սիմիդյանը:

Սակայն «գործընթացի» ողբերգությունն այն է, որ «արտահոսքը» հիմա շատ ավելի է, քան նախկինում: Քայլարածները չեն հասկանում` ինչպես է դա լինում, «ումով» է լինում, «ժուչո՞կ» է դրվում, թե՞ պայմանավորված գործընթաց է, ու նոր տեխնոլոգիաներ են ուզում կիրառել, բայց թե ինչպիսի տեխնոլոգիաներ են ուզում, իրենք էլ չգիտեն»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...