ara-babloyan

Քանի որ գործի քննություն է ընթանում, գործի մանրամասները չենք կարող ներկայացնել, բայց ուզում եմ, որ դուք վստահ լինեք, որ ինչ- որ ես արել եմ՝ արել եմ համաձայն Սահմանադրության և օրենքների։ Ես օրենք չեմ խախտել և դրա համար պատրաստ եմ պատասխան տալ։

Այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայությունում ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում իրեն որպես կասկածյալ ներդրավելուն։

Արա Բաբլոյանը նշեց, որ գործի շրջանակներում երեկ հարցաքննվել է. «Ինձ երեկ վիրահաությունից հանել են, տարել են հարցաքննության, որից հետո նորից հետ եմ եկել ու շարունակել վիրահատությունը»:

Խնդիրն այն է, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, եւ Բաբլոյանը, ըստ մեղադրանքի, դիմումը պաշատոնապես դեռ7ս չստացած, ապօրինի ստորագրել է այն ու հանդես եկել ՍԴ նախագահի հրաժարականի մասին հայտարարությամբ:

Բաբլոյանը չցանկացավ անդրադառնալ հարցին, թե արդյո՞ք ինքը վերոհիշյալ հայտարարությամբ հանդես գալիս ստացել էր համապատասխան դիմումը։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...