Ator

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանին ազատել է աշխատանքից. Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին հրաժարվեց պատճառներն ասել, իսկ նախարարությունից պարզաբանեցին, թե՝ «իր դիմումի համաձայն»:

Սա տարօրինակ է այնքանով, որ գործառնությունների լայն շրջանակով օժտված փոխնախարարը օրեր առաջ ակտիվ գործում էր և գնալու տրամադրվածություն չուներ:

Ավելին՝ ԱԺ-ում բախում ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, երբ նախարար Արսեն Թորոսյանի նման դասեր էր տալիս ԱԺ-ին: Միրզոյանն էլ բարկացավ. «Կառաջարկեի այսուհետ քիչ փորձել ԱԺ-ին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել…»:

Եվ կարծիք կա, որ նախարար Թորոսյանը «զոհաբերեց» փոխնախարարին, որպեսզի իր հարաբերություններն Ազգային Ժողովի հետ կարգավորի: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պաշտոնանկության առանցքային պատճառը Հ. Հարությունյանի հոր գործոնն է, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ իրականացվող ԱԱԾ գործողությունների արդյունքում հայտնվել է իրավապահների տեսադաշտում, և նախարարությունում արդեն չեն ցանկանում նրա հետ գործ ունենալ»։

«Իմ հայրը ոչ մի կապ չունի իմ ազատման հետ։ Աշխատանքից ազատման վերաբերյալ էլ ոչ մի մեկնաբանություն չեմ ցանկանում տալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ով երեկ ազատվել է աշխատանքից։

Այսօր էլ մամուլը գրել է, որ պաշտոնանկության առանցքային պատճառը Հարությունյանի հոր գործոնն է, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ իրականացվող ԱԱԾ գործողությունների արդյունքում հայտնվել է իրավապահների տեսադաշտում, և նախարարությունում արդեն չեն ցանկանում նրա հետ գործ ունենալ։

«Իմ հոր հարցը ի՞նչ կապ ունի իմ աշխատանքի հետ»,- ասաց Հարությունյանը և հրաժարվեց որևէ այլ հարցի պատասխանել՝ հորդորելով ազատման պատճառների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ առողջապահության նախարարության խոսնակից։ Ալինա Նիկողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ազատման պատճառը եղել է սեփական դիմումը։

Մեր հարցին՝ որևէ խնդիր, կոնֆլիկտ եղե՞լ է նախարարի հետ կամ նախարարությունում, Նիկողոսյանը պատասխանեց, որ այդ մասին որևէ տեղեկություն չունի։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...