PEK

Գյումրիում Անխախության տոնից հետո իրականացված վերլուծություններից հետո Շիրակի մարզի հարկային ծառայության պետը պաշտոնանկ է արվել:

Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Անկախության տոնի օրը Գյումրիում տպված ՀԴՄ կտրոնների թիվը չէր ավելացել:

Հիշեցնենք, այս մասին օրերս խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ թեև տոնական այդ օրը Գյումրի այցելել էր շուրջ 15 հազար հյուր, ռեստորաններում ու սրճարաններում տեղ չի եղել, բայց տպված ՀԴՄ կտրոնների թիվը մյուս օրերի համեմատ չի ավելացել:

Դավիթ Անանյանն ասաց, որ այդ վերլուծություններն իրենք են իրականացրել ու տրամադրել վարչապետին: Ըստ Անանյանի՝ այս ամենի պատճառն այն է, որ մարդկանց մոտ ՀԴՄ տպելու մշակույթը դեռ չի զարգացել:

«Այդ վերուծություններից անմիջապես հետո մենք Շիրակի հարկայինի ղեկավարին փոխել ենք, որովհետև կարծել ենք, որ ինքն էլ իր հերթին թերացել է իր աշխատանքում: Բայց ավելի շատ մշակույթի պակաս է, որը պետք է ձևավորենք»,- ասաց Անանյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...