Ապրիլյան դեպքերի հարցով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վաղարշակ Հարությունյանը մի քանի անգամ իր խորհրդատվական աջակցությունը ցուցաբերել է հանձնաժողովին:

«Ըստ անհրաժեշտության՝ խորհրդատվական ծառայություն մատուցելու ցանկություն հայտնել են նաև մեր հրետանու հիմնադիրը՝ գեներալ-մայոր Հայրապետյանը, հետախուզության ոլորտի մասնագետ, որի անունը ես հիմա չեմ ուզում հնչեցնել: Այդպիսի ցանկություն պարբերաբար հայտնում է նաև գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, հետո փոշմանում է, հետո նորից ցանկանում է»:

Անդրադառնալով Նորատ Տեր-Գրիգորյանցի հարցազրույցին՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Չգիտեմ ինչու, նրան թվում է, թե ապրիլյան հանձնաժողովը ինկվիզիցիա է, երբ մենք բազմիցս ասել ենք, որ հանձնաժողովը ուսումնասիրում է այդ ժամանակվա թերությունները և հասարակությանը պետք է ներկայացնի դրանց վերացման ուղենիշները, իսկ եթե կան մեղավորներ՝ եզրակացության մեջ կնշվեն նաև նրանց անունները»:

Անդրանիկ Քոչարյանը հավելեց. «Թե ովքեր են Տեր-Գրիգորյանցին՝ մեր հարգարժան գեներալին, այդպիսի վախեր ներշնչում՝ ես լավ հասկանում եմ, որովհետև ինչքան հրավիրյալների թոփ 10-ին մոտենանք, այնքան վախերը դեպի հարգարժան գեներալներ շատ են ուղղվելու, որպեսզի նրանք ինչ-որ մտահոգություններով հանդես գան. մտահոգվողները Տեր-Գրիգորյանցը կամ մեր մյուս հարգարժան գեներալները չեն: Մտահոգվող պետք էլինեն այն զինվորականները, որոնց աշխատանքի մեջ եղել են անդառնալի հետևանքներով թերացումներ»:

Ապրիլյան սրացման հանգամանքները հետաքննող հանձնաժողով հոկտեմբերի 17-ին ժամը 14.00-ին կկանչվի Հայաստանի վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը։ Այս մասին Պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հոկտեմբերի 17-ին ասաց հանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...