Zvartnoc odanavakayan

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Հայաստան վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի նախագիծը:

Այս ծրագրով նախատեսվում է աջակցություն ցույց տալ ԵՄ-ից, ԱՄՆ-ից և ՌԴ-ից հարկադրաբար Հայաստան վերադարձող քաղաքացիներին, որոնց թիվը, ըստ նախագծի, տարեկան կազմում է 300 մարդ:

Ծրագրով նախատեսվում է, որ բացի առողջապահական, հոգեբանական օգնությունից, 38 անձի գումար կտրամադրվի բնակարան վարձակալելու համար: Նման աջակցությունը կտրվի 6 ամիս ժամկետով ամսական 60 հազար դրամ»:
Spread the love