Arpine Hovhannisyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Արփինե Հովհաննիսյանը շարունակում է ներկա իշխանությունների մեջ փնտրել կոռուպցիոներների, մեր ուշադրությանն է արժանացել Արփինե Հովհաննիսյանի մոր՝ Աննա Մկրտչյանի հայտարարագիրը, որը վերջինս ներկայացրել է Արփինե Հովհաննիսյանի՝ նախարար աշխատած ժամանակ։

Աննա Մկրտչյանի, ով ժամանակին եղել է Էրեբունի և Նուբարաշեն ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը, ներկայացրած հայտարարագրից երևում է, որ վերջինս տնօրինում է 40 միլիոն դրամի գույք։ Ուշագրավ է, սակայն, որ այդ գույքի ծագումը հայտնի չէ։ Նախորդող տարիներին՝ 2013-2014 թվականներին ոչինչ նշված չէ և արդեն 2016թ. հայտարարագրում այն արդեն նշվում է որպես վաճառքից ստացված եկամուտ»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...