ՀՀ սահմանադրական դատարանը ստացել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծը։ Այս մասին ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Հարցին՝ ՍԴ-ն արդեն վարույթ ընդունե՞լ է դիմումը, Ղազարյանն ասաց, որ վարույթ ընդունելու համար ՍԴ-ն պետք է կայացնի աշխատակարգային որոշում, որը հրապարակվում է պաշտոնական կայքում։ Իսկ կայքում նման որոշում դեռեւս հրապարակված չէ։

Իրականում ՍԴ անդամները երկու ընտրություն ունեն՝ կամ հանձնել Հրայր Թովմասյանին, կամ՝ հանձնվել բոլորը միասին, բացառությամբ իհարկե Վահե Գրիգորյանից և Արման Դիլանյանից: Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի անդամներից յուրաքանչյուրն անցած բոլոր համապետական ընտրություններում այնքան ապօրինություններ են գործել ու այնպիսի վճիռներ կայացրել, որոնք պարզապես անընդունելի են եղել հանրության մեծամասնության համար, որ լցվել է ոչ միայն ՍԴ որոշումներին մշտապես հետևողների, այլև դրանց ազդեցության տակ ընկած և տուժած գործիչների համբերության բաժակը:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 10-ին ընդունեց Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին հարցը։ Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորներից նախագծին կողմ էր եղել 98-ը, դեմ՝ մեկը։ Երկու քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր։ Ըստ այդմ՝ դիմումն ուղարկվելու է Բարձր դատարան։

Հաջորդ գործողություններն այլեւս Դատարանի տիրույթում են։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 83-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ խմբակցության դիմումը քննության ընդունելու պահից ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցվելու են մինչեւ դատաքննության ավարտը: Թովմասյանը դատավարությանը ներգրավվելու է բացառապես որպես պատասխանող:

Դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո ՍԴ-ն ընդունելու է կա՛մ Հրայր Թովմասյանի լիազորությունները, դադարեցնելու կա՛մ դիմումը մերժելու մասին որոշում։ Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:

Իսկ եթե օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովը հրաժարվի դիմումից եւ Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չառարկի դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է լինելու կարճման:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...