nikol-aram-edmon

Կային այսպիսի ժամանակներ: Եւ կյանքը ցույց տվեց, որ իրոք՝ Ելք կա: Երեւան ջա՜ն, տոնդ շնորհավոր):

Ֆեյսբուքյան իր էջում այդ գրառումն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդպես շնորհավորելով Երեւանի տարեդարձը: Վարչապետը նաեւ հրապարակել է 2017 թվականի Երեւանի ավագանու ընտրության ԵԼՔ դաշինքի նախընտրական հոլովակը: Դրանում դաշինքի անդամները եւ քաղաքապետի թեկնածու Փաշինյանը կատարում են Էրեբունի-Երեւան երգը: ԵԼՔ դաշինքը կազմել էին Քաղաքացիական պայմանագիր, Լուսավոր Հայաստան եւ Հանրապետություն կուսակցությունները:

Թավշյա հեղափոխությունից հետո Քաղաքացիական պայմանագիրը Իմ քայլը դաշինքով դարձավ Երեւանի նոր իշխանություն, իսկ Լուսավոր Հայաստանն ու Հանրապետություն կուսակցությունը կազմեցին Լույս դաշինքն ու անցնելով Ավագանի ներկայումս ընդդիմություն են Իմ քայլին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...