Atrchanak

Հոկտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 1/13 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ, ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը,դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ։

Կրակոցների արդյունքում վնասվել են նշված շենքի բակում կայանված Honda Fit մակնիշի 34 VT 581 համարանիշի և Opel Astra մակնիշի 36 OA 816 համարանիշի ավտոմեքենաների կողային ապակիները։

Այս պահի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ոստիկաններն ու քննիչները փորձում են պարզել, թե արդյո՞ք հիվանդանոցներ վիրավորում ստացած քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ։

Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագետները։ Փաստի առթիվ Ավան և Նորք Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանում տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները:

2019 թվականի հոկտեմբերի 17-ին երկու քաղաքացուց ահազանգեր են ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել, և այնտեղ կայանված իրենց ավտոմեքենաները վնասվել են, մեքենաների վրա կան փամփուշտներ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում դեպքի վայրում հայտնաբերվել է 3 հատ կրակված պարկուճ և մեկ հատ կրակված գնդակ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ, նշանակվել դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...