Credit Suisse շվեյցարական բանկը զեկույց է հրապարակել համաշխարհային հարստության մասին: Շվեյցարացիները Հայաստանը ընդգրկել են այն պետությունների խմբում, որոնք ունեն միջինից ցածր եկամուտ:

Հայաստանի բնակչության ընդհանուր հարստությունը 42 միլիարդ դոլար է:

Վրաստանը նույնպես ընդգրկված է միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների խմբում: Վրացիների ընդհանուր ունեցվածքը կազմում է 37 միլիարդ դոլար: Իսկ ահա Ադրբեջանը միջինից բարձր եկամուտ ունեցող պետությունների խմբում է: Ադրբեջանցիների ընդհանուր ունեցվածքը կազմել է 83 միլիարդ դոլար:

Credit Suisse-ի գնահատմամբ՝ 2019 թվականին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու միջին ունեցվածքը կազմել է 19.517 հազար դոլար: Ընդ որում, միջին բաժանարարը անցնում է 8,309 հազար դոլար մակարդակով, այսինքն՝ բնակչության կեսը տիրապետում է այս սահմանից ցածր կապիտալի, մյուսը՝ ավելի բարձր:

Վրաստանն ունի 12.609 հազար դոլար և 5.226 հազար դոլար հարաբերակցություն: Ադրբեջանն ունի 11.865 հազար դոլար և 5.150 հազար դոլար հարաբերակցություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...