LGHH

Թուրքիայի Սիրիա ներխուժելու օրերին կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան Արցախում: Ստեփանակերտ ժամանեցին ԱՄՆ կոնգրեսականներ, ովքեր հայտարարեցին, որ ԱՄՆ-ն պետք է ուժեղացնի հայկական սահմանները վերահսկող սարքավորումների միջոցով: Արցախ այցելեց նաեւ ԱՄՆ Ներկյասցուցիչների պալատի Հայկական խմբի անդամ Ֆրենկ Փալոնը:

Ստեփանակերտում տեղի ունեցավ Արցախի բարեկամների համաժողովը, որը որոշեց ստեղծել Պրո Արցախ ցանց: Համաժողովին մասնակցեցին տարբեր երկրների խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ: Համաժողովին բակո Սահակյանը հայտարարեց, որ անցյալին վերդարձ չի լինելու ոչ կարգավիճակի, ոչ էլ սահմանների առումով: Ընդհանրապես, Ստեփանակերտի այս իրադարձություններն անցան Բակո Սահակյանի հայտարարության լույսի ներքո:

Հատկանշական էր երկու հայտարարություն, որ հնչեց Ստեփանակերտից:

«Խաղաղ կարգավորումը ոչ միայն պետք է երաշխավորի, որ Արցախը հայկական է, այլ նաև կարևոր է այն տարածքների հարցը, որոնք պետք է կազմեն անվտանգության գոտին: Մենք Ստեփանակերտից վերադառնում էինք Սևան, և անցանք որոշ տարածքներով, որոնք պետք է պահպանվեն: Անվտանգության նկատառումներով Արցախը չի կարող տարածքներ տալ Ադրբեջանին: ԱՄՆ-ը կարող է աջակցել վստահության կառուցման գործին, գուցե սահմանի երկայնքով որոշ ծրագրերի միջոցով հնարավոր լինի նվազեցնել լարվածությունը», հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը:

«ՌԴ-ն՝ որպես պետություն, թույլ չի տա ղարաբաղյան հակամարտության ոչ արդարացի լուծում: Ով էլ որ լինի վարչապետը կամ նախագահը, ռուս ժողովուրդն առաջին հերթին գնահատում է խիղճն ու արդարությունը: Իսկ նրանք ձեր կողմից են», հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լազարեւսկի կոմիտեի համահիմնադիր Կոնստանտին Զատուլինը:

Թե որն է արդարացի լուծումը, ՌԴ պետդումայի պատգամավորը ձեւակերպել էր ավելի վաղ. «ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի մաս, սակայն ԼՂՀ հարող տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»:

Բակո Սահակյանը համաժողովից հետո Զատուլինին պարգեւատրել է Արցախի Հանրապետության շքանշանով: Արդյոք Զատուլինը փոխել է իր դիրքորոշումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...