Կրասնոյարսկի երկրամասում ձերբակալվել է օրենքով գող Կոնստանտին Նայբաուերը, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Կոստյա Կանսկի: Նրան կասկածում են հանցավոր պաշտոնակարգության մեջ բարձր դիրք գրավելու մեջ, հաղորդում է ՆԳՆ տարածքային վարչության մամլո ծառայությունը:

Նայբաուրեին բռնել են իր՝ քաղաքից դուրս գտնվող տանը: Գործողությունն իրականացրել են ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները, որոնք գրոհով վերցրել են առանձնատունը:

Կոստյա Կանսկիին թագադրել են 1990-ականների վերջերին Մոսկվայում, նշել է «Կոմերսանտը»: Նա երկու դատվածություն ունի՝ 1952 թվականին՝ մեքենայի առևանգում և 2008 թվականին՝ թմրանյութերի անօրինական շրջանառություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...