«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ Աջափնյակի գրասենյակը, որը ժամանակին պատված էր «Առաջ, Հայաստան», «Դեպի ապահով Հայաստան» գրություններով պաստառներով, ապամոնտաժվում է։ Ժամանակին ՀՀԿ այս գրասենյակում էին նստում Գալուստ Սահակյանը և այլ ՀՀԿ-ականներ։

Գրասենյակը ներկայումս կիսաքանդ վիճակում է, պաստառները պոկված են։ Հավանաբար այդ տարածքում այլ նշանակության օբյեկտ է լինելու։

ՀՀԿ գրասենյակների փակումը նշանակում է, որ երբեմնի իշխանավորներն այլևս միջոցներ չունեն գրասենյակ պահելու, կամ այլևս դրա անհրաժեշտությունը չկա, թեև չեն դադարում խոսել հնարավոր հետվերադարձի, հակահեղափոխության մասին»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...