aac

2019 թ. ինն ամիսների ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շարժի, ինչպես նաև սկզբնական տեղեկատվությունն այլ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Ազգային անվտանգության մամուլի ծառայությունից։

Հաշվետու ժամանակահատվածում օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական տարբեր մարմիններին փոխանցվել է 846 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց հետագա ընթացքը որոշելու համար, որոնց հիման վրա նշված մարմիններում հարուցվել է 223 քրեական գործ։

Բացի այդ, ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է ևս 223 քրեական գործ՝ ընդհանուր առմամբ հարուցվել է 446 քրեական գործ:

Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից, ըստ ենթակայության այլ մարմիններին է փոխանցվել 111 քրեական գործ, որից 81-ը՝ ՀՀ քննչական կոմիտե, 22-ը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, 5-ը՝ ՀՀ ՊԵԿ, 2-ը՝ ՀՀ զինվորական դատախազություն, իսկ 1-ը՝ ՌԴ:

Ընդ որում, միայն վերը նշված 111 քրեական գործերով՝ ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 1.876.240.329 ՀՀ դրամ և 256.000 ԱՄՆ դոլար, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 1.351.152.273 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը՝ 12.164.052 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝ 512.924.004 ՀՀ դրամ և 256.000 ԱՄՆ դոլար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...