Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում մեկնարկեց «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի բացման արարողությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաժողովին ներկա են եղել ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի դաշնակցականներից փորձեց պարզել հետևյալ հարցը՝ որքանով են հավաստի տեղեկությունները այն մասին, որ ՀՅԴ-ն այժմ իր հիմնական գործունեությունը սկսում է Արցախից: «Սա մի աստիճան նորություն է, այսինքն` այս ուղղությամբ ևս աշխատանք է տարվում համախմբելու իմաստով»,- ասաց ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը:

Անդրադառնալով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի` ՀՀ իշխանությունների հասցեին արած հայտարարությանը` դաշնակցական Ա. Սարգսյանն ասել է` ովքեր փորձեն նույն պատմական Հայաստանի երկու մասերի միջև սեպ խրել, ժամանակից շուտ կնքելու են իրենց քաղաքական մահը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...